Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը․․․Հանրապետության և Կոտայքի մարզի Արզնի համայնքի
սիրելի՛ զորակոչիկներ,
Համոզված եմ, որ բոլորդ էլ արդարացնելու եք մեր հույսերը: Մաղթում եմ Ձեզ զգոնություն և աչալրջություն, խաղաղ և բարի ծառայություն:
Հայրենիքը, տունը, ընտանիքը, օջախը սկսվում է սահմանից, իսկ սահմանին մեր զինվորներն են, ովքեր իրենց ամենօրյա և աչալուրջ ծառայությամբ խաղաղ առավոտներ են պարգևում մեզ:
Մենք էլ բարի, անփորձանք և խաղաղ ծառայություն մաղթենք մեր զինվորներին ու բարի վերադարձ իրենց օջախները:
Աստված ձեզ պահապան, սիրելի զինվորներ:
Համայնքի ղեկավարն անփորձանք և խաղաղ ծառայություն մաղթեց Արզնի համայնքից զորակոչված Մհեր Պիրոևին և հանձնեց նվերներ։