Արզնի համայնքապետարանի վարչական շենքում 2022թ. հունվարի 14-ին ժամը 15։00-ին կայանալու է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու հերթական նիստ։
Օրակարգում՝
- Արզնի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:
- Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի 4-րդ եռամսյակի բյուջեի կատարողականի մասին :
- Արզնի համայնքի աղբահանման աշխատանքների կազմակերպման համար տնտեսություններից վարձավճար գանձելու մասին :
- Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, քանակական և անհատական կազմը հաստատելու մասին :
- Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, հողամասում առկա ավտոտնակը և ծածկը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի եղանակով, օտարելու մասին :