Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով Արթուր Վանիկի Խոջոյանի դիմումը․
Համայնքի ավագանին որոշում է ․
. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Արթուր Վանիկի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0220-0086 կադաստրային ծածկագրով ,
2․131598 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /որից ՝ 0․952648 հա -նվարելահող , 0․3061 հա-նհնդավոր, 0․15 հա-ն կորիզավոր , 0․60155 հա-ն խաղող , 0․1213 հա-ն այլ / հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: