Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջներին․
Համայնքի ավագանին որոշում է .
1.Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմը՝
խորհրդակցական մարմնի նախագահ` Ֆելիքս Միրզոև՝ համայնքի ղեկավար,
խորհրդակցական մարմնի քարտուղար` Նելլի Հարությունյան , Արզնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
խորհրդակցական մարմնի անդամներ՝
Սուսաննա Ալեքսանովա, Արզնի համայնքի ավագանու անդամ,
Կլարա Իսակովա , Արզնի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ։
2.Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝
խորհրդակցական մարմնի նախագահ` Ֆելիքս Միրզոև Արզնի համայնքի ղեկավար,
խորհրդակցական մարմնի քարտուղար` Նելլի Հարությունյան - Արզնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
խորհրդակցական մարմնի անդամներ՝
Արտաշես Լալայան - Արզնի համայնքի ավագանու անդամ,
Էդիկ Աֆյան - Արզնի համայնքի ղեկավարի տեղակալ,
Ապրես Խաչատրյան , Արզնի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ,
3.ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմը՝
խորհրդակցական մարմնի նախագահ` Ֆելիքս Միրզոև Արզնի համայնքի ղեկավար,
խորհրդակցական մարմնի քարտուղար` Նելլի Հարությունյան Արզնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
խորհրդակցական մարմնի անդամներ՝
Տիմոֆեյ Իվանով , Արզնի համայնքի բնակիչ ,
Ռադիկ Բենյամինով, Արզնի համայնքի ավագանու անդամ,
Գարիկ Լազարև - Արզնի համայնքի ղեկավարի օգնական
Էլմիրա Օհանյան , «Արզնիի ԱԼՅՈՆՈՒՇԿԱ մանկապարտեզ» ՆՈՒՀՀՈԱԿ-ի տնօրեն,
4.Համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ խորհրդակցական մարմինների նախագահի գործառույթներն իրականացնում է համայնքի ղեկավարի տեղակալը:
5. Խորհրդակցական մարմինները գործելու են մինչև համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: