Այսօր: Հինգշաբթի, 12 Փետրվարի 2026թ.
Արզնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, (0222)94880, arzni_meria@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 25

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԶՆԻ-ԱԲՈՎՅԱՆ ԽՃՈՒՂԻ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման պահանջների և հիմք ընդունելով
Նվեր Եգորի Ալեքսանյանի դիմումը՝


Համայնքի ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով, Արզնի համայնքի Արզնի-Աբովյան խճուղի 13 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0201-0025 կադաստրային ծածկագրով, 0.06041 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 239 քմ մակերեսով շինությունն օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Նվեր Եգորի Ալեքսանյանին  :

2.Պարտավորեցնել Նվեր Եգորի Ալեքսանյանին  վճարել 4236000 / չորս միլիոն երկու հարյուր երեսունվեց  հազար /ՀՀ դրամ շինության օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232194 հաշվեհամարին և 5928000/ հինգ միլիոն ինը հարյուր քսանութ հազար  / ՀՀ դրամ հողամասի օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին ։

3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար:

 

 


Կողմ -9

ԱԼԵՔՍԱՆՈՎԱ ՍՈՒՍԱՆՆԱ

ԲԵՆՅԱՄԻՆՈՎ ՌԱԴԻԿ

ԻՎԱՆՈՎԱ ՏՈՄԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԽՈՋԱՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ

ՄԻԽԱՅԼՈՎ ՍՈՒՐԵՆ

ՅԱԿՈՒԲՈՎ ԱՐՏՅՈՄ

ՆԱԴՈՅԱՆ ԶԱԻԼ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի
(0222)94880
arzni_meria@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032337@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԶՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner