1․Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը․
ՀՀ, Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի տեղակալ Էդիկ Աֆյանը 07․05․2025թ. հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավախախտումը:
Հայտնաբերված իրավախախտման փաստի առթիվ 07․05․2025թ. կազմվել է արձանագրություն՝ հետևյալի մասին․
ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնք հասցեում գտնվող Շավարշ Արմանի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 07-016-0232-0003) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերը նշված հասցեում առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվում են շինարարական ինքնակամ կառուցապատման աշխատանքներ։
Որպես իրավախախտման փաստը հավաստող ապացույց իրավախախտման հայտնաբերման պահին լուսանկարահանվել է իրավախախտման վայրը և կազմվել է դրա վերաբերյալ արձանագրություն։
Հայտնաբերված իրավախախտման փաստով ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։
2․Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցները․
Գործի քննության ընթացքում, որպես մեկ համակցություն, հետազոտվեցին ՀՀ, Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի տեղակալ Էդիկ Աֆյանի 07․05․2025թ. արձանագրությունը, իրավախախտման կատարման պահին կատարված լուսանկարները։
3․Վարչական ակտի պատճառաբանությունները և եզրահանգումը․
Գործի փաստական հանգամանքների և ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հաստատվել է, որ 07․05․2025թ. ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնք հասցեում գտնվող Շավարշ Արմանի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 07-016-0232-0003) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերը նշված հասցեում առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվում են շինարարական ինքնակամ կառուցապատման աշխատանքներ։
Շավարշ Արմանի Ղուկասյանը, ծանուցված լինելով հարուցված վարչական վարույթի մասին, չի ներկայացրել բացատրություններ և պարզաբանումներ՝ իրավախախտման վերացման մասին, իսկ վարչական մարմինն իր հերթին իր միջոցներով հնարավորություն չի ունեցել ձեռք բերել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք քննարկվող գործի նկատմամբ առավելապես կարող էին ունենալ զանցանքը մեղմացնող հանգամանքներ։
4․Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը․
Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝
Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև՝ Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները։ Կառավարության կողմից կարող է սահմանվել սույն մասով նախատեսված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) օրինականացման առանձնահատկություններ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 1.1. ենթակետի համաձայն՝ Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝
Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» և «ե.1» կետերով նախատեսված դեպքերի), շինարարության թույլտվության հիման վրա. ․․․։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինպես նաև կանխարգելումը, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝
1. Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
8) կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։
Հաշվի առնելով այն, Շավարշ Արմանի Ղուկասյանի կողմից, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնք հասցեում առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվում են շինարարական ինքնակամ կառուցապատման աշխատանքներ՝ առանց որևէ թույլտվության, հիմք ընդունելով Օրենսգրքի 23-րդ, 34-րդ, 154-րդ, 219․1-րդ, 252-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի դրույթներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ ՝