ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի, (0222)94880 arzni_meria@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 06-Ա
ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԿԵՏԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, հիմք ընդունելով առևտրի օբյեկտների տնօրենների ներկայացված հայտերը՝ որոշում եմ
1. Տրամադրել համայնքի վարչական տարածքում գործող սեղմված բնական գազի մանրածախ առևտրի կետերին գործունեության թույլտվություններ՝ 2023 թվականի համար՝ համաձայն հավելվածի:
2. Տեղական տուրքերի՝ սահմանված կարգով, վճարումը հաստատող անդորրագրերն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հայտատուներին հանձնել հաստատված թույլտվությունները (N 1 ձև):
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՐԶՈԵՎ
20 __ թ. ______________ ____
գ.Արզնի