Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ,7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.10.2021 թվականի թիվ 13102021-07-0184 վկայկանը և հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանի համաձայնությունը .
Համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող պատկանող 07-016-0221-0016 կադաստրային ծածկագրով , 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.10.2021 թվականի թիվ 13102021-07-0184 վկայկան/ նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2. Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ /վարձակալի/ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|