Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ,7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով Կարեն Սաղաթելի Առաքելյանի դիմումը` համայնքի ավագանին որոշում է . 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Կարեն Սաղաթելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0317-0003 կադաստրային ծածկագրով , 0.12 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2. Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |