Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Առաքել Վլադիմիրի Առաքելյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0302-0029 կադաստրային ծածկագրով, 0.00744 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն ընդլայնվող հողամասի սեփականատեր Առաքել Վլադիմիրի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0302-0023 կադաստրային ծածկագրով , 0․1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողին:
2.Պարտավորեցնել Առաքել Վլադիմիրի Առաքելյանին 200000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։ |