Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Դանիել Յակովի Իվանովի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի 5-րդ փողոց 50/3 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0028-0030 կադաստրային ծածկագրով, 0․0028 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասն ընդլայնվող հողամասի սեփականատեր Դանիել Յակովի Իվանովին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի Ա5-րդ փողոց 50/4հասցեում գտնվող 07-016-0028-0031 կադաստրային ծածկագրով , 0․0028 հա մակերեսով , բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին:
2.Պարտավորեցնել Դանիել Յակովի Իվանովին 124380 / մեկ հարյուր քսանչորս հազար երեք հարյուրութաուն / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դանիել Յակովի Իվանովին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |