Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման պահանջների և հիմք ընդունելով Գոհար Ռաֆիկի Վարդևանյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով, Արզնի համայնքի Արզնի 1-ին զանգված 21/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0447-0087 կադաստրային ծածկագրով, 0․18453 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , բնակավայրերի կառուցապատման և հողամասում առկա 177․0 քմ արտաքին մակերեսով / անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի թիվ 30012025-07-0023՝ տրված 30․01․2025 թվականին/ շինություներն օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Գոհար Ռաֆիկի Վարդևանյանին :
2.Պարտավորեցնել Գոհար Ռաֆիկի Վարդևանյանին վճարել 698000/ վեց հարյուր իննսունութ հազար /ՀՀ դրամ շինության օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232194 հաշվեհամարին և 8197000 / ութ միլիոն մեկ հարյուր իննսունյոթ հազար /ՀՀ դրամ հողամասի օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին ։
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: |