Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Վլադիմիր Իվանի Ավդըշոևի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի 1-ին փողոց 2/9 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0002-0191 կադաստրային ծածկագրով, 0.00543 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Վլադիմիր Իվանի Ավդըշոևին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի 1-ին փողոց 2/7 հասցեում գտնվող 07-016-0002-0186 կադաստրային ծածկագրով, 0.006 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին :
2.Պարտավորեցնել Վլադիմիր Իվանի Ավդըշոևին 242000 / երկու հարյուր քառասուներկու հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։ |