Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների և հիմք ընդունելով Արզնի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակական կազմում ներգրավել ավագանու մեկական անդամ:
2.ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմում համայնքի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրել հետևյալ ավագանու անդամներին (իրենց համաձայնությամբ)`
1) համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմում` Սուսաննա Ալեքսանովային.
2)քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնի կազմում` Դավիթ Վանյանին.
3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմում` Ռադիկ Բենյամինովին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |