|
1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016 -0109-0018 կադաստրային ծածկագրով , 0․15 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել արդյունաբերական օբյեկտների՝ անասնակերի արտադրամաս կառուցելու համար։
2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|