Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման պահանջների և հիմք ընդունելով Աննման Սարիբեկի Փինաչյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով, Արզնի համայնքի 8-րդ փողոց 5-րդ նրբանցք 3/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0011-0038 կադաստրային ծածկագրով, 0.00802 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում առկա 9․42 քմ հարթակը / աստիճանավանդակ/ օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Աննման Սարիբեկի Փինաչյանին :
2.Պարտավորեցնել Աննման Սարիբեկի Փինաչյանին վճարել 18600 / տասնութ հազար վեց հարյուր /ՀՀ դրամ շինության օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232194 հաշվեհամարին և 356300 / երեք հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր / ՀՀ դրամ հողամասի օտարման համար Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին ։
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: |