Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հասմիկ Յուրիկի Սարգսյայանի դիմումը ՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0438-0016 կադաստրային ծածկագրով, 0.305 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսքը, ընդլայնվող հողամասի սեփականատեր քաղաքացի Հասմիկ Յուրիի Սարգսայնին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0438-0003 կադաստրային ծածկագրով , 0.63526 հա մակերեսով , գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողին կից: 2.Պարտավորեցնել Հասմիկ Յուրիկի Սարգսյանին 1500000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնում Հասմիկ Յուրիկի Սարգսյանին իրազեկելուօրվանհաջորդողօրվանից: |