Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանւներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 13102021-07-0184 վկայականը , « ԴԱՏՇԻՆ » ՍՊԸ -ի կողմից կազմված հաշվառման / չափագրման / տվյալների մուտքագրման տեղեկանքը / 27․02․2025 թվականի թիվ 2025T33YRK/ , քարտեզում ուղղում կատարելու վերաբերյալ գրությունը , ինչպես նաև հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանի լիազորված անձ Արթուր Վանիկի Խոջոյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել գնման նախապատվության իրավունքով՝ օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ վարձակալության իրավունքով Գեորգի Հարությունի Բաբախանյանին տրամադրված 07-016-0221-0016 կադաստրային ծածկագրով, 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանին:
2.Պարտավորեցնել Գեորգի Հարությունի Բաբախանյանին 4000000 / չորս միլիոն/ ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմաման հիմքով հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի առուվաճառքի պայմանագիր։
4․Դիմել նոտարական վավերացման և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար 30-օրյա ժամկետում դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե ։ |