Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման պահանջների և հիմք ընդունելով Հայկազ Գուրգենի Նազարյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. .Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով, Արզնի համայնքի 7-րդ փողոց 19/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0009-0022 կադաստրային ծածկագրով, 0.0168 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում առկա 7․2 քմ, 14․4 խ․մ․ պարիսպն օտարել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0009-0004 կադաստրային ծածկագրով , 0․085 հա մակերեսով , բնակավայրերի պատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր ՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Հայկազ Գուրգենի Նազարյանին :
2.Պարտավորեցնել Հայկազ Գուրգենի Նազարյանին վճարել Արզնի համայնքապետարանի 900105232210 հաշվեհամարին 25000 / քսանհինգ հազար /ՀՀ դրամ պարսպի , իսկ հա հողամասի համար Արզնի համայնքի 900105232178 հաշվեհամար/ վճարել 747000 / յոթ հարյուր քառասունյոթ հազար / ՀՀ դրամ:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար:
4 Ուժը կորցրած ճանաչել Արզնի համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի « ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՆԴԻՍԱՑՈՂՀՈՂԱՄԱՍԸԵՎՊԱՐԻՍՊԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՝ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 14 որոշումը:
|