Համաձայն հողային օրեսնգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով 23.08.2023 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը / Գրանցամատյանում գրանցված 8553-ով/ և հողամասի վարձակալ Կոլյա Արկադիի Մոիսեևի դիմումը.
Համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել գնման նախապատվության իրավունքով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 07-016-0322-0091 կադաստրային ծածկագրով, 0.02077 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսքը հողամասի վարձակալ Կոլյա Արկադիի Մոիսեևին: 2.Պարտավորեցնել Կոլյա Արկադիի Մոիսեևին 311000 / երեք հարյուր տասնմեկ հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնում Կոլյա Արկադիի Մոիսեևին իրազեկելու օրվանհաջորդողօրվանից: |