Այսօր: Շաբաթ, 17 Հունվարի 2026թ.
Արզնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 70
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՐԶՈԵՎ

ՆԱԽԱԳԻԾ
Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմված 2023 թվականի հունիսի
12-ի N 01 արձանագրությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած 2023
 թվականի հուլիսի 31-ի տեղեկատվությունը,

                                             Համայնքի ավագանին որոշում  է.

1. Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի 
մարզպետարանի կողմից Արզնի  համայնքում 2023 թվականի հուլիսի 01-ից
մինչև 07-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկատվությունը (կցվում է):
2.
 Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հետևողական լինել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տրված հանձնարարականների արագ և արդյունավետ կատարման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՐԶՈԵՎ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի
(0222)94880
arzni_meria@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032337@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԶՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner