Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Հակոբ Սահակի Բալյանի դիմումը՝ Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0322-0053 կադաստրային ծածկագրով, 0․0119 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքն ընդլայնվող հողամասի սեփականատեր Հակոբ Սահակի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0322-0008 կադաստրային ծածկագրով , 0․10943 հա մակերեսով , գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողին : 2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կից է քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասին , ընդլայնվող հողամասի մուտքը հնարավոր է միայն համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0322-0053 կադաստրային ծածկագրով հողամասի միջոցով: 3․Պարտավորեցնել Հակոբ Սահակի Բալյանին 416500/ չորս հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին։ 4.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Սահակի Բալյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |