Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ,7-րդ հոդվածի 9-չդ և 15-րդ մասերի , համաձայն << Տեղական ինքնակառավարման մասին >>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի 42-րդ կետերի և հիմք ընդունելով Իշխան Սարդարյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է . 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Իշխան Միշայի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0319-0061 կադաստրային ծածկագրով , 0.011556 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների ՝ անասնագոմ կառուցելու նպատակով :
2. Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |