Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Նիկոլայ Գուրգենի Դանիելյանի լ/ա Գրիգոր Ժիրայրի Ղազանչյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0432-0038 կադաստրային ծածկագրով, 0.06906 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Նիկոլայ Գուրգենի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0432-0001 կադաստրային ծածկագրով, 0․33102 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասին:
2.Պարտավորեցնել Նիկոլայ Գուրգենի Դանիելյանին 3500000 / երեք միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։
|