Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝
Համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղական վճարների 2026 թվականի հետևյալ տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները` 1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ. 2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ. 3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 15000 (տասնհինգհազար) ՀՀ դրամ. 4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ. 5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասըհազար) ՀՀ դրամ. 6)համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ . 7) Արզնիի «Ալյոնուշկա» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ՝ համաձայն հավելված N 1-ի. 10) « Արզնի համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոն և կոմունալ տնտեսություն » համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի. 11) « Արզնի համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոն և կոմունալ տնտեսություն » համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ՝ մեկ սովորողի համար՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ. 12)Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) ՀՀ դրամ. 13) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ․ 16) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ. բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ. գ. մեկ շաբաթվա համար` 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ. դ. մեկ ամսվա համար` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ. ե. մեկ տարվա համար` 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ: Մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2026 թվականի հետևյալ դրույքաչափերը՝ 1)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 50000 (հիսունհազար) ՀՀ դրամ. 2)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար. 3)համայնքային սեփականություն հանդիսացող Արզնիիմշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝ ա. Հանդիսությունների սրահի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 7000 ( յոթհազար) ՀՀ դրամ․ բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 20000 (քսանհազար) ՀՀ դրամ․ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |