Այսօր: Շաբաթ, 24 Հունվարի 2026թ.
Արզնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎ

ՆԱԽԱԳԻԾ
Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑ 2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐԻՍՊԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Նորոշման պահանջների և հիմք ընդունելով
Կամո Բախշիի Չիլինգարյանի դիմումը՝

Համայնքի ավագանինորոշում է՝

1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով, Արզնի համայնքի 13-րդ փողոց 2/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0043-0068 կադաստրային ծածկագրով, 0.0129 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում առկա 234 քմ, 468 խմպարիսպն օտարել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի 13-րդ փողոց,3-րդ փակուղի 3 հասցեում գտնվող 07-016-0043-0054 կադաստրային ծածկագրով , 008 հա մակերեսով , բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր ՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Կամո Բախշիի Չիլինգարյանին :

2.Պարտավորեցնել Կամո Բախշիի Չիլինգարյանին վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178  հաշվեհամարին 27000 / քսանյոթ հազար /ՀՀ դրամ պարսպի , իսկ  00129 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  հողամասի համար Արզնի համայնքի 900105232178 հաշվեհամար/  վճարել 573000 / հինգ հարյուր յոթանասուներեք հազար / ՀՀ դրամ:

3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար:

4Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի
(0222)94880
arzni_meria@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032337@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԶՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner