Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Արտաշես Գագիկի Հարությունյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0002-0165 կադաստրային ծածկագրով, 0․008 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասն ընդլայնվող հողամասի սեփականատեր Արտաշես Գագիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի Առողջարանային փողոց 3/3 հասցեում գտնվող 07-016-0002-0168 կադաստրային ծածկագրով , 0․07416 հա մակերեսով , բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին: 2.Պարտավորեցնել Արտաշես Գագիկի Հարությունյանին 355400 / երեք հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Գագիկի Հարությունյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |