Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Սարգիս Արծրունի Պողոսյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի 12-րդ փողոց 55/3 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0039-0028 կադաստրային ծածկագրով, 0.01006 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Սարգիս Արծրունի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքի 12-րդ փողոց թիվ 57/1 գտնվող 07-016-0039-0026 կադաստրային ծածկագրով , 0․04 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնվող հողամասին:
2.Պարտավորեցնել Սարգիս Արծրունի Պողոսյանի 450000 / չորս հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։
|