Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ,7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով Կարեն Սաղաթելի Առաքելյանի դիմումը. Համայնքի ավագանին որոշում է ․ 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Կարեն Սաղաթելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0317-0035 կադաստրային ծածկագրով , 0.07693 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: 2. Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |