Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի`
Համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի «Արզնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 02-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ ՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |