Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Ռաֆայել Աշոտի Զեյնալյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0316-0049 կադաստրային ծածկագրով, 0.03184 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության , հասարակական կառուցապատման հողամասն, ընդլայնվող հողամասի սեփականատեր Ռաֆայել Աշոտի Զեյնալյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0316-0014 կադաստրային ծածկագրով , 0.13 հա մակերեսով , բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին: 2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կից է քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասին , ընդլայնվող հողամասի մուտքը հնարավոր է միայն համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0316-0049 կադաստրային ծածկագրով հողամասի միջոցով: 3.Պարտավորեցնել Ռաֆայել Աշոտի Զեյնալյանին 1415000 / մեկ միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնում Արայիկ Մարզպետի Ստեփանյանին իրազեկելուօրվանհաջորդողօրվանից: |