ՀամաձայնՏեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներովև հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 30-ի 1/փ-424 եզրակացությունը՝
Համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և փոփոխել Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «ԳԱԶ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0446-0011 կադաստրային ծածկագրով 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության : 2. Հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված համայնքի բյուջե 11104500 / տասնմեկ միլիոն մեկ հարյուր չորս հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ վճարելուց հետո: 3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |