Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է՝ 1. 2022 թվականի Արզնիի համայնքի «Ալյոնուշկա մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ծնողների կողմից կատարվող վճարի չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի համար ամսական 7000/ յոթ հազար դրամ:
2.Ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձաց ազատամարտիկների երեխաներին:
2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:
3.Ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել՝
1) Միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին.
2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին.
3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներին
4) հաշմանդամ երեխաներին.
4.Ոչ Արզնի գյուղի բնակիչ հանդիսացող (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում) երեխաների համար ծնողների կողմից կատարվող վճարը սահմանել կրկնակի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: |