Համաձայն հողային օրեսնգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով 03.03.2023 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը / Գրանցամատյանում գրանցված 1828-ով/ և հողամասի վարձակալ Արշակ Մարտիկի Բաղդասարյանի դիմումը ՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել գնման նախապատվության իրավունքով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 07-016-0322-0059 կադաստրային ծածկագրով, 0.018394 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսքը հողամասի վարձակալ Արշակ Մարտիկի Բաղդասարյանին: 2.Պարտավորեցնել Արշակ Մարտիկի Բաղդասարյանին 37000 / երեսունյոթ հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույնորոշումնուժիմեջէմտնում Արշակ Մարտիկի Բաղդասարյանին իրազեկելուօրվանհաջորդողօրվանից: |