Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Համայնքի ավագանին որոշում է՝ 1. «Արզնի համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոն և կոմունալ տնտեսություն » ՀՈԱԿ-իանհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույք՝ համաձայն հավելվածի։ 2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման և սպասարկման ծառայությունների իրականացումը հանձնարարել «Արզնի համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոն և կոմունալ տնտեսություն » ՀՈԱԿ-ին 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |