Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ,7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի 42-րդ կետերի և հիմք ընդունելով Լիլիթ Քրիստոստուրյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Լիլիթ Ռուբիկի Քրիստոստուրյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0316-0013 կադաստրային ծածկագրով , 0.11 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների ՝ հավաքովի անգարի , հացահատիկի պահեստամաս և հացահատիկի աղաց կառուցելու նպատակով :
2. Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |