Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կետի պահանջներին և հաշվի առնելով որ հատկացվածից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 6-րդ կետի և սույն կարգի 5-րդ կետի պայմաններին և հիմք ընդունելով Լյովա Միխայելի Պիրոևի դիմումը ․ Համայնքի ավագանին որոշում է՝ 1․Լյովա Միխայելի Պիրոևին հատկացված 0.16 հա մակերեսով 07-016-0214-0005 կադաստրային ծածկագրով հողամասից մինչև 20% ավելի օգտագործվող ` 0.03200 հա հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունք , 20 % -ից ավելի՝ 0․02497 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել հողամասը փաստացի օգտագործողին Լյովա Միխայելի Պիրոևին ՝ հողամասի կադաստրային արժեքի 30 % -ի չափով: 2․Պարտավորեցնել Լյովա Միխայելի Պիրոևին 20 տոկոսից ավել օգտագործվող հողամասի ձեռքբերման համար 40000 / քառասուն հազար /ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 2․Դիմել նոտարական գրասենյակ հողամասի ուղղակի վաճառքի՝ առուվաճառքի պայմանագիր կնքելու համար, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար: 3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |