Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Պյոտր Իվանովիչ Իլյաևի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0413-0048 կադաստրային ծածկագրով, 0.015 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսքը, ընդլայնվող հողամասի սեփականատերեր քաղաքացիներ Պյոտր Իվանովիչ Իլյաևին , Ժաննա Վասիլևնա Բենիամինովային և Վիտալի Պյոտրովիչ Իլյաևին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0413-0003 կադաստրային ծածկագրով , 0.7114 հա մակերեսով , գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողին: 2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կից է քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասին , ընդլայնվող հողամասի մուտքը հնարավոր է միայն համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0413-0048 կադաստրային ծածկագրով հողամասի միջոցով: 3.Պարտավորեցնել քաղաքացիներին 300000 / երեք հարյուր հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին: 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույնորոշումնուժիմեջէքաղաքացիներին իրազեկելուօրվանհաջորդողօրվանից:
|