Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արզնի համայնքի բնակիչ Ալեքսան Սուրենի Մադյանի դիմումը և Հայաստանի քիգ-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գհայրապետյանի թիվ 609 գրությունը․
Համայնքի ավագանին որոշում է՝
1. Արզնի համայնքի բնակիչ Ալեքսան Սուրենի Մադյանին հատկանեցնել դրամական օգնություն 150000 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով , որդու ՝ Արգիշտի Ալեքսանի Մադյանի Քիգ բոքսինգի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ծախսերի համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |