Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջների՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արզնի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու դեպքում սահմանել հավելավճար՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 8 տոկոսի չափով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |