Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 2/փ-100 եզրակացությունը՝
Համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և փոփոխելԿոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Դավիթ Անդրանիկի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016-0445-0003 կադաստրային ծածկագրով 0.28095 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության : 2. Հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված համայնքի բյուջե 12480000 / տասներկու միլիոն չորս հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ վճարելուց հետո: 3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |