Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ և 29-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում իրականացված հանրային լսման 2025 թվականի հունիսի 03-ի N 01 արձանագրությունը`
Համայնքի ավագանին որոշում է՝
1.«ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի ախխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ տրամադրել նախնական համաձայնություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |