Համաձայն հողային օրեսնգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով 27.10.2023 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը / Գրանցամատյանում գրանցված 10436-ով/ և հողամասի վարձակալ Կոլյա Արկադիի Մոիսեևի դիմումը.
Համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել գնման նախապատվության իրավունքով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 07-016-0435-0082 կադաստրային ծածկագրով, 0.56153 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսքը հողամասի վարձակալ Կոլյա Արկադիի Մոիսեևին: 2.Պարտավորեցնել Կոլյա Արկադիի Մոիսեևին 12120000 / տասներկու միլիոն մեկ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին , որի շուկայական արժեքը ձևավորվել է համաձայն « ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 19․08․2025 թվականի թիվ « 630-Վ/025 » անշարժ գույքի գնահատման հաշվետվության հիման վրա։ 3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ, պետական գրանցում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կոլյա Արկադիի Մոիսեևին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |