Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի
1-ին կետի 21-րդ ենթակետի , ՀՀ « Հողային օրենսգրքի » 48-րդ հոդվածի պահանջների , հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26 մարտի 2025 թվականի 26032025-07-0183 վկայականը , ինչպես նաև հողամասի վարձակալ Գեորգի Հարությունի Բաբախանյանի լիազորված անձ Արթուր Վանիկի Խոջոյանի վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տրամադրելու մասին դիմումը ՝
Համայնքի ավագանին որոշում է՝
1․Համաձայնություն տալ ՀՀ Կոտայքի մարզի, Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Գեորգի Հարությունի Բաբախանյանի վարձակալության իրավունքը / անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102021-07-0184 վկայական / օտարելուն:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից: