Հիմք ընդունելով քաղաքացի Ն. Հովսեփյանի դիմումը , ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին
2002 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքի 7-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապտության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նինա Հովսափյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,
1.Ճանաչել Նինա Հովսեփյանի սեփականության իրավունքը ՝ ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի կադաստրային 07-016-0009-ից ծածկագրով փաստացի օգտագործվող 0.1335 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ: Վերը նշված հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքը,չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
3.Նինա Հովսեփյանինսեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի, Արզնի համայնքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ շինություն՝ 1․կիսանկուղ՝ Տարտ․ = 178.51՝ քմ մակերեսով, ճանաչել օրինական:
1. Օրինականացման համար վճար չգանձել, քանի որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: