Համաձայն Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի, Քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների,
Համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արզնի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ՝ Ֆելիքս Միրզոև` Արզնի համայնքի ղեկավար, հանձնաժողովի անդամներ՝ Էդիկ Աֆյան` համայնքի ղեկավարի տեղակալ, Կլարա Իսակովա , համայնքապետարանի աշխատակազմի 1 –ին կարգի մասնագետ, Սամվել Հարությունյան համայնքապետարանի աշխատակազմի 2 –րդ կարգի մասնագետ, Ապրես Խաչատրյան` համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ , Ռադիկ Բենյամինով` Արզնի համայնքի ավագանու անդամ /համաձայնությամբ/ Սուսաննա Ալեքսանովա` Արզնի համայնքի ավագանու անդամ /համաձայնությամբ/ Դավիթ Վանյան` Արզնի համայնքի ավագանու անդամ /համաձայնությամբ/ 2.Հանձնաժողովի քարտուղար նշանակելՆելլի Հարությունյանին : 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |