Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Արզնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 61
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Արզնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, (0222)94880, arzni_meria@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 61

ԷԴԳԱՐ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍԱՅԱԴՈՎԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի պահանջներին և հիմք ընդունելով
« ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ » ՍՊԸ-ի կողմից 19052025 թվականին տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ « 313-Վ/025 » և  « 314-Վ/025 » հաշվետվությունները և հաշվի առնելով այն հանգամանքը , որ նշված տարածքում առկա ճանապարհը անանցանելի է և հնարավոր է ճանապարհն օգտագործել միայն քաղաքացու հողամասի հաշվին

 

Համայնքի ավագանին որոշում է 

 1ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Էդգար Արամայիսի Սայադովին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հունվարի 14-ի N 14012025-07-0128  վկայական) 07-016-0043-0071 կադաստրային ծածկագրով 00212 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 07-ի N 07052025-07-0153 վկայական) 07-016-1371-0024 կադաստրային ծածկագրով 012 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասի հետ ՝ հետագայում հողամասը որպես ընդհանուր օգտագործման տարածք՝ ճանապարհ ,  օգտագործելու համար ։
Առկա է նաև « ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ » ՍՊԸ-ի կողմից 19.05.2025թ. շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները, ըստ որոնց փոխանակման առաջարկվող համայնքային հողամասի շուկայական արժեքը, գնահատման ժամանակ, գնահատվում է 3820000 / երեք միլիոն ութ հարյուր քսան հազար / ՀՀ  դրամ, իսկ քաղաքացու հողամասինը՝
3925000 / երեք միլիոն ինը հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։        
2.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։




Կողմ -5

ԱԼԵՔՍԱՆՈՎԱ ՍՈՒՍԱՆՆԱ

ԲԵՆՅԱՄԻՆՈՎ ՌԱԴԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՅԱԿՈՒԲՈՎ ԱՐՏՅՈՄ

ՆԱԴՈՅԱՆ ԶԱԻԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՖԵԼԻՔՍ ՄԻՐԶՈԵՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզնի
(0222)94880
arzni_meria@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032337@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԶՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner