Համաձայն հողային օրեսնգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի , 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի , համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ , 42-րդ կետերի և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի / սահմանափակման / պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 16․05․2025 թվականի որոշումը և Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանի դիմումը․ Համայնքի ավագանին որոշում է ․
1. Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող , Նելսոն Վարազդատի Խուդաբաշյանին սեփականության իրավունքով պատկանող 07-016 -0109-0017 կադաստրային ծածկագրով , 0․15 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների , իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ 2.Սահմանել , որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավագանու 28․02․2025 թվականի « Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 28 որոշումը 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
|