Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ , Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Արթուր Վանիկի Խոջոյանի դիմումը՝
Համայնքի ավագանին որոշում է .
1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով՝ ընդլայնման նպատակով, օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 07-016-0220-0078 կադաստրային ծածկագրով, 0.0651 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Արթուր Վանիկի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 07-016-0220-0077 կադաստրային ծածկագրով, 0․15433 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վաևելահող ընդլայնվող հողամասին:
2.Պարտավորեցնել Արթուր Վանիկի Խոջոյանին 1302000 / մեկ միլիոն երեք հարյուր երկու հազար / ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900105232178 հաշվեհամարին:
3.Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30-օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման ։