Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով
« ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ » ՍՊԸ-ի կողմից 17․04․2025 թվականին տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ « 222-Վ/025 » հաշվետվությունը․
Համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել ` Արզնի համայնքի ղեկավարին համայնքի կարիքների համար ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի 14-րդ փողոց 70 հասցեում գտնվող 07-016-048-002 կադաստրային ծածկագրով 0․0960 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և 126․2 քմ մակերեսով կիսակառույցը / անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2823989 վկայական, տրված ՝ 21․03․2011 թվականին /։
2. Համայնքի բյուջեի համապատասխան հոդվածից հատկացնել 14850000 / տասնչորս միլիոն ութ հարյուր հիսուն հազար /ՀՀ դրամ հողամասի և կիսակառույց շինության ձեռքբերման նպատակով , որից 10 %-ի չափով 1350000 / մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամը նախատեսվում է փոխանցել որպես հարկային պարտավորություն:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից